Մերձավոր Արևելքում հակամարտությունը ստիպել է Եվրոպային լիովին զգալ իր էներգետիկ կախվածության հետևանքները, գրում է Il Giornale-ը։
«Մինչ պայթյունները լուսավորում են Թեհրանի և Հորմուզի նեղուցի երկինքը, Թրամփը հայտարարել է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի։ Սկսվում է այլընտրանքային լուծումների որոնումը, և Եվրոպայի համար հաշվեհարդարի ժամը հասել է։ Եվրոպական երկրներն արդեն սկսել են վճարել իրենց կախված դիրքի համար», — նշվում է հրատարակության մեջ։
Սա հեղինակի մեկնաբանությունն է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում արված հայտարարության վերաբերյալ, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին տասը օրերը եվրոպացի հարկատուներին արդեն արժեցել են երեք միլիարդ եվրո։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը գտնվում է իր երկրորդ շաբաթում։ Այս ամբողջ ընթացքում երկու կողմերը փոխանակվել են հարվածներով։ Թել Ավիվը հայտարարել է, որ իր նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել երկրի ռազմական ներուժը և կոչ է արել քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մինչդեռ Իրանը ընդգծել է, որ պատրաստ է պաշտպանվել և իմաստ չի տեսնում բանակցությունները վերսկսելու մեջ։
Սրվող հակամարտության ֆոնին, Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկաներ նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական ուղի է, նավագնացությունը գործնականում դադարեցվել է։

















