Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին (նախկինում տեր Թադե)։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։
Եկեղեցին պահանջում է Արամայիս Դավիթի Թախմազյանից և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանից վերցնել Թալինում ՀԱՍԵ-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ վտարելով պատասխանողներին այնտեղից։
Երկրորդ պահանջով ՀԱՍԵ-ն դատարանից խնդրում է Թախմազյանից և Խաչատրյանից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

















