Շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» միջազգային մրցաշարում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Masters» շրջանային մրցաշարում 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 2 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը:
«Challengers» շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը:
«Futures» շրջանային մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը նույնպես 2 միավորով կիսում է առաջին հորիզոնականը:
«Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը փետրվարի 13-ից 21-ը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

















