Հայաստանը մտադրված է համագործակցել ՌԴ-ի հետ, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, այս մասին «Վալդայ» ֆորումի շրջանակում ասել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հայ հասարակության մեջ այժմ տարբեր դիրքորոշումներ կան. ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշումներում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար», – ասել է Սարգսյանը, որը ներկայում զբաղեցնում է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: