«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու: Այն կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը:
Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ամեն տարվա ավարտին էլ հավաքվում են, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ ամփոփում տարին ու քննարկում առաջիկա անելիքները թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարի վերաբերյալ:
Նշենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ այս օրերին քննարկումների ու վերադասավորումների փուլում են, պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ. ուստի առաջիկայում ընդդիմությունը կրկին վերսկսելու է փողոցային պայքարն ու հանրահավաքները»։