Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի որոշ ճանապարհներ տրանսպորտային միջոցների համար փակ կամ դժվարանցանելի են:
Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Նորավան-Հարժիս-Շինուհայր և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի է:
Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկություններով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար:

















