• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
18/11/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

«Հայաստանի հանրային գիտակցության մեջ այն ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել». Փաշինյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/10/2025
/ Լրահոս, Գլխավոր նորություններ, Տնտեսություն
0
«Հայաստանի հանրային գիտակցության մեջ այն ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը: Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ և այլն:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ֆորումը լավ հարթակ է քննարկելու ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները։ «Այստեղ մենք ունենք լրջագույն և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: Կարծում եմ՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ Կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի տևական ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Ընդհանրապես, Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, և սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև ոլորտի, ըստ էության, 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին: Բայց իրականում այս իրողության մեջ էլ պրոբլեմներ կան: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ՝ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Երբ Հայաստանում շինարարության տեմպը, նաև սուբվենցիոն ծրագրերը, Կառավարության ուղիղ ներդրումները մարզերում ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա»: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար է ներկրվում արտերկրից, ինչն ինքնին արդեն ցույց է տալիս, որ պրոբլեմներ կան և մասնավորապես՝ քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ կան: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա առաջին հերթին Հայաստանի տնտեսության պոտենցիալն է և երկրորդը՝ Հայաստանը ներկայացնելու հնարավորություն։

Իր խոսքում վարչապետը կարևորել է նաև ոլորտի թափանցիկությունն ու պրոֆեսիոնալությունը. «Մենք հսկայական պրոբլեմներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև սա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա: Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում՝ այն պատճառով, երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ ճնշում ենք զգում, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես ինչ-որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ ստվերն ամեն օր մեր փողոցներով և մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ սա լրջագույն մարտահրավեր է և մենք այստեղ պետական անվտանգության երևույթների, տարածքային ամբողջականության խախտման պրոբլեմների հետ ենք առնչվում, քանի որ պարզվում է՝ Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. «Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, և մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»։

Վարչապետն անդրադարձել է նաև ոլորտի իմիջի հետ կապված խնդրին և նշել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ շատ նեգատիվ կա կուտակված, և պետք է հասկանալ դրա պատճառները: «Չնայած՝ այս ընթացքում որոշակիորեն հասկացել ենք նաև նեգատիվի պատճառները, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը և ժողովրդին. պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք: Եվ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի Կառավարությունը և ի դեմս Կառավարության՝ նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում: Սա շատ կարևոր է: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարևոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին: Սա ինչ-որ տեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հընթացս նաև կզարգանա»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ 2018-2025 թվականներին  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախորդող յոթ տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումներն ավելացել են շուրջ 148 %-ով, այսինքն՝ կրկնակիից ավելի: Վարչապետի խոսքով, սա ոչ միայն նշանակում է, որ Կառավարությունը պետական բյուջե եկամուտներ է ավելացնում, այլ նաև նշանակում է, որ մարդկանց մոտ սերմանվում է այն գիտակցումը, որ ընդերքը ժողովրդինն է, և ժողովուրդն ու պետությունն ավելի մեծ օգուտներ են ստանում այդտեղից: «Ի վերջո, այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն և այլն»,- ասել է վարչապետը:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում հանքարդյունաբերությունը միջազգային բնապահպանական լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելու հարցի շուրջ, ընդգծել դրա առաջնահերթությունն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:  Վարչապետը շեշտել է, որ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք կենսաբազմազանության «COP 17» համաշխարհային գագաթնաժողովի օրակարգում այս հարցերը նույնպես կներառվեն:  

Վարչապետը նշել է, որ հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է և հավելել, որ արդյունավետ հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր որակի մասնագետներ բազմաթիվ ուղղություններով՝ բարձր որակավորման ինժեներներ, քիմիկոսներ, գեոդեզիստներ, երկրաբաններ և այլն: «Ես նկատի ունեմ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, հանքարդյունաբերությունը նաև տնտեսության լոկոմոտիվ է, որովհետև հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում և բազմաթիվ այլ գործունեության ձևեր են զարգանում: Ես պարզապես ուզում եմ, որ մենք նաև ուշադրություն հրավիրենք այս փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ և լավ հնարավորություններ է տալիս: Եվ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կշատանան բարձր որակավորման մասնագետները: Բայց ես նկատի ունեմ՝ ոլորտում նաև բարձր որակավորման արհեստավորների մեծ պահանջարկ կա, բարձր որակավորվման բանվորական ուժի մեծ պահանջարկ կա և այլն»: Խոսելով հանքարդյունաբերության սոցիալական կողմի մասին՝ վարչապետը նշել է, որ այդ աշխատանքով մարդիկ կարող են բարեկեցության ավելի բարձր մակարդակ ապահովել:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձր ստանդարտին հանքարդյունաբերության համապատասխանությանը, նշել, որ հանքարդյունաբերության ոլորտում հաջորդ ռազմավարական խնդիրն արդյունաբերության շղթայի երկարացումն է, որի շուրջ ոլորտը և Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցեն։ «Դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, դա նշանակում է լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, դա նշանակում է լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության, կրթության ոլորտներում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով, առաջիկա գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների սպասվող բացումը նոր հնարավորություններ կբացեն այս ոլորտում։

Հայաստանում պղնձաձուլարան ունենալու հարցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պիտի մեր գործընկեր նախարարների և ոլորտի հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետև այո՛, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար, իհարկե, մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում  արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունն իրականություն դառնա»:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելը՝ ընդերքի ուսումնասիրության արդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հույս է հայտնել, որ հանքարդյունաբերության ֆորումը կդառնա այն ֆորումներից մեկը, որը ոլորտի, հանրության և Կառավարության համար կգեներացնի այս հարցերի պատասխանները, որովհետև այդ հարցերին հնարավորինս ճշգրիտ պատասխան տալը և հնարավորինս ճշգրիտ և արդյունավետ լուծումներ առաջարկելը, նշանակում է Հայաստանի զարգացման տարբեր մակարդակներ: «Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ մենք պետք է առանց ընդհատումների, այսինքն՝ հետևողականորեն աշխատենք, և այդ հետևողականությունն է, որ բավարար արագությամբ կբերի այն էֆեկտներին, որոնք մենք ուզում ենք տեսնել։ Եվ, իհարկե, այս բոլոր հարցերը Կառավարության առաջնահերթությունների շարքում են, և նման հարթակներում ձևավորված մտքերը, գաղափարները, նախագծերը, լուծումները, համոզված եմ, կծառայեն այդ թվում՝ Կառավարության կողմից առավել արդյունավետ քաղաքականություններ վարելու գործում»։

Ֆորումի շրջանակում քննարկման առարկա են հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։ Կանցկացվեն պանելային քննարկումներ, հուշագրերի ստորագրումներ, ցուցադրություններ։

Tags: ընդերքTribune.amՀայաստան-ՎրաստանՀՀ տնտեսությունՆիկոլ Փաշինյանհանքարդյունաբերություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Շուտով բոլորս միասին մի մեծ թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու». Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Ունենալով բոլոր հնարավորությունները չգնալ կալանքի՝ գնաց, որովհետև տղամարդ է, ձեր պես չգնաց Ավանի շենքերի չուլաններում 1 տարի 4 ամիս պախկված մնաց»․ Նարեկ Կարապետյան

18/11/2025
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am-ի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան
Քաղաքականություն

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am-ի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան

18/11/2025
«Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից. անելո՛ւ ենք՝ մեր ձևով». Սամվել Կարապետյան
Իրավունք

Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է

18/11/2025
Ընդդիմությունը առաջարկում է ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձևավորել. «Հրապարակ»
Քաղաքականություն

ՔՊ-ին հերթական փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»

18/11/2025
Արցախցիների բնակապահովման ծրագիրը խմբագրվում է․ «Հրապարակ»
Արցախ

Արցախցիների բնակապահովման ծրագիրը խմբագրվում է․ «Հրապարակ»

18/11/2025
Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»
Քաղաքականություն

Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»

18/11/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Շուտով բոլորս միասին մի մեծ թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու». Նարեկ Կարապետյան

«Ունենալով բոլոր հնարավորությունները չգնալ կալանքի՝ գնաց, որովհետև տղամարդ է, ձեր պես չգնաց Ավանի շենքերի չուլաններում 1 տարի 4 ամիս պախկված մնաց»․ Նարեկ Կարապետյան

18/11/2025
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am-ի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am-ի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան

18/11/2025
«Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից. անելո՛ւ ենք՝ մեր ձևով». Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է

18/11/2025
Ընդդիմությունը առաջարկում է ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձևավորել. «Հրապարակ»

ՔՊ-ին հերթական փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»

18/11/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.