Հայաստանի հետ տարանցիկ սահմանափակումները վերացնելով՝ Ադրբեջանը նպաստել է վստահության վերականգնմանը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» 5-րդ ֆորումում իր ելույթում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի օրակարգի շուրջ ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցություն ապահովելու համար», — ասել է Ասադովը։