ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ մայիսի 6-ից 7-ը։
Բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
57 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու,
24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության,
6-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության և խարդախության,
5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և փաստաթղթի կեղծիքի,
4 դեպք՝ թմրանյութի իրացման,
2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և սառը զենքի հայտնաբերման:
Բացահայտվել են նաև հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Անցած 1 օրում գրանցված 13 ավտովթարի հետևանքով` 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։