Պաշտոնապես սկսվեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը։ Այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Հայաստանում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։
Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։

















