Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը հանդարտվում է. լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների, ինչը նաև մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- նշեց նախարարը: