Հանրապետության տարածքում ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 10-ին և 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ ապրիլի 10-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

















