Հայաստանում թմրամոլության տարածումը վերջին տարիներին լուրջ մտահոգության առարկա է դարձել։ Առավել ցավալի է, որ թմրամոլությունը մեծ ծավալների է հասնում հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում։ Թեմային անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Թմրամոլությունը պարզապես անձնական ընտրության հարց չէ․ սա նաև հանրային առողջության և ազգային անվտանգության խնդիր է։ Պետությունը պարտավոր է համադրել կանխարգելիչ կրթական ծրագրերը, հոգեբանական աջակցությունը և իրավական հստակ մեխանիզմները՝ կանխելու այս չարիքի խորացումը։
Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել օրենսդրական խստացումները, հատկապես ապօրինի շրջանառությամբ զբաղվողների նկատմամբ, որպեսզի նվազեցվի թմրամիջոցների հասանելիությունը երիտասարդների համար։
Խստացված պատասխանատվությունը պետք է ուղղված լինի առաջնահերթ՝ տարածողներին ու կազմակերպիչներին, իսկ երիտասարդներին պետք է առաջարկվեն իրազեկում, վերականգնողական աջակցություն և առողջ այլընտրանքներ»։

















