Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 անշարժ գույք։ Այդ մասին հայտնել են Հայաստանի կադաստրի կոմիտեից։
Կոմիտեի էլեկտրոնային արխիվից ստացված տվյալները 2026-ի փետրվար ամսվա դրությամբ են: Կոմիտեից նաև հայտնում են, որ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք Հայաստանում չկա։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2022-ին Հայաստանում ձեռք են բերել 2 միավոր անշարժ գույք, իսկ Թուրքիայի քաղաքացիները ձեռք են բերել 11 միավոր անշարժ գույք՝ Երևանի բազմաբնակարանային շենքերում։
Աղբյուր՝ Ermenihaber.am

















