«Մեր անտառներից վաթսուն հազար հեկտարը ոչնչացվել է վայրենի զավթիչների կողմից։ Դրանց մեծ մասը գտնվում է Քելբաջարի և Լաչինի շրջաններում, բայց որոշները նաև Զանգելանում են»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Զանգելան քաղաքի (հայկական անվանումը՝ Կովսական) բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Սա կողոպուտ է, թշնամանք և դաժանություն՝ և լիովին անհիմն։ Ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վատ բան չի արել հայ ժողովրդի հետ։ Նրանց մեր նկատմամբ ատելության պատճառները, հավանաբար, պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբանները և բժիշկները։ Քանի դեռ հայ հասարակության մեջ կան քաղաքական ուժեր, որոնք ատելություն են տածում Ադրբեջանի նկատմամբ, մենք պետք է զգոն մնանք», — նշել է Ադրբեջանի ղեկավարը։

















