Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 միլիո եվրո վարկ է վերցրել:
Կառավարության այսօրվա նիտում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին` Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո:
Ծրագիրը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կանաչ տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում, կոորպորատիվ թափանցիկության ընդլայնում հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
«Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայմանների ձևով սահմանվել են երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության կոնկրետ գործողություններ, որոնք արդեն իսկ ապահովված են: Սա ծրագրի 2-րդ փուլն է, առաջին փուլն ավարտվել է 2022 թվականին»,- նշեց նախարարը:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: