Մենք ուրախ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նշանակալի առաջընթացի համար, որը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Այս մասին գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք վճռական ենք խորացնելու մեր համագործակցությունը։ Հայաստանը ԵՄ-ի առանցքային գործընկերն է։
«Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով մենք կխթանենք տարածաշրջանային կապը՝ ընդգրկելով առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային տեխնոլոգիաների ոլորտները։
Անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին՝ Երևանում կայանալիք ԵՀԽ հաջորդ գագաթնաժողովին»։