Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ, սակայն դա, նրա խոսքով, չպետք է կատարվի Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հաշվին։
«Մենք կողմ ենք այն բանին, ինչը հենց իրենք՝ հայերը, իրենց համար լավագույնն են համարում: Եթե նրանք կարծում են, որ իրենց համար ավելի հարմար կլինի Եվրոպական միությունում, նրանք, իհարկե, կարող են գնալ այնտեղ»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը կգնա՞ ԵԱՏՄ-ի հետ վերջնական խզման։
Փոխվարչապետը նշել է, որ Երևանը կարող է կատարել այդ ընտրությունը, եթե ցանկանա։ Նա ընդգծել է, որ նման ընտրությունը չպետք է կատարվի Ռուսաստանի կամ ԵԱՏՄ մյուս անդամների հաշվին։

















