Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը և համագործակցի այս ոլորտում՝ վերահսկելու «մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության» ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը»,- ասել է նա:
Նշենք, որ Բաքվում անցկացվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի 2-րդ միջազգային համաժողովը՝ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը: