Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը անհամատեղելի են իրենց օպերացիոն համակարգերի տարբերությունների պատճառով։ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել երկու միությունների միջև, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու ծրագրերը։
«Մենք ասում ենք, որ որոշակի պահի, եթե դուք (Հայաստանը — խմբ.) առաջ շարժվեք Եվրամիության հետ, մեր երկու համակարգերը անհամատեղելի կլինեն։ Սրանք տարբեր օպերացիոն համակարգեր են։ Եվ որոշակի պահի դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել», — ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին։

















