Հայաստանը Թուրքիային է հանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի: Այս մասին, ըստ APA-ի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից հետախուզվող 14 անձ ձերբակալվել է օտարերկրյա պետություններում և միջազգային համագործակցության շրջանակներում տեղափոխվել Թուրքիա։ Նրանցից տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 9 անձ արտահանձնվել է Վրաստանից, երկուսը՝ Գերմանիայից, իսկ երեքը՝ Հայաստանից, Խորվաթիայից և Չեռնոգորիայից։
















