«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Հայոց բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առիթով։ Մեր անվտանգության և ինքնիշխանության ամենագլխավոր երաշխավորը հայկական մարտունակ բանակն է»,- գրել է նա։
Քոչարյանը հրապարակմանը կից տեղադրել է նաև լուսանկարներ և տեսանյութ, որոնցում պատկերված է զինվորական համազգեստով։ Պատգամավորի փոխանցմամբ՝ նյութերը նկարահանվել են 2020 թվականին՝ Արցախում, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

















