Պատմությունը միշտ վերաիմաստավորվում է, և դա նորմալ գործընթաց է, բայց պետք է ազնիվ լինել և խուսափել կոնյուկտուրային ձևակերպումներից, որոնք գուցե նպատակահարմար են այսօր, բայց վաղը իրավիճակը կարող է փոխվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Դեսպանը նշել է, որ դեռ չի հասցրել Հայաստանի ԿԳՄՍՆ–ի հետ քննարկել պատմության դասագրքերում «Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի բռնակցման» մասին ձևակերպումները, սակայն շեշտել է, որ սա թեմա է, որն իսկապես արժանի է քննարկման:
Նշենք, որ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունում հուսով են` Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագիրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: