ՀՀ վարչապետի աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան՝ Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքներն իրար հետ վերցրած։ Նման հայտարարություն է արել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ ամեն գյուղում կան մարդիկ, որոնք վարորդական իրավունքի վկայականից զրկվել են ու չեն կարողանում իրենց ընտանիքը պահել․ Կարապետյանը խոստանում է, որ այդ ընտանիքներին փորձաշրջանից հետո իրենց վարորդական իրավունքի վկայականը հետ ստանալու հնարավորություն կտան։

















