«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից.
«Հարգելի՛ հայրենակիցներ, քուրեր և եղբայրներ
Նիկոլ Փաշինյանը պարտավորվածություն ունի (հանուն սեփական կաշվի փրկության) իշխանությունը պահելուց հետո իրականացնել հետևյալ ծրագրերը՝
- «Զանգեզուրի միջանցքի» հանձնում Ադրբեջանին,
- 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,
- Հայաստանի տարածքների հանձնում (Արծվաշենը հետ վերցնելու թեման բլեֆ է, ինչպես նաև բլեֆ է Հայաստանի մյուս օկուպացված տարածքները հետ բերելու խոստումը),
- Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի լիկվիդացում,
- ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական հեռացում,
- հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում՝ ուկրաինացման տարբերակով,
- հայ-իրանական հարաբերությունների փչացում,
- Հայաստանի դուրսբերում ԵԱՏՄ-ից, այսինքն՝ ՀՀ տնտեսության կոլապս,
- Մեծամորի ատոմակայանի փակում,
- Հայաստանի հանքաարդյունաբերության ոչնչացում,
- ՀՀ Սահմանադրության փոփոխություն և անկախության հռչակագրից փաստացի հրաժարում, Երրորդ Հանրապետության լուծարում,
- Հայոց ցեղասպանության ուրացում,
- Երկաթգծի հանձնում Թուրքիային։
Եթե կարճ, ապա Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչը կհանգեցնի Հայաստանի լուծարմանը։
Հայաստանի քաղաքացի’, թույլ մի տուր այս հրեշավոր ծրագրերի իրականացումը։ Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձևավորի’ր հայկական իշխանություն։
Միացի’ր, որ փոխենք»։
Հիշեցնենք, որ սա Անդրանիկ Թևանյանի երկրորդ նամակն է։

















