«Հեզբոլլահը» համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին՝ Իսրայելի հետ փոխադարձ հրադադարի վերաբերյալ, ասվում է Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատան հայտարարության մեջ։
«Լիբանանի իշխանությունները ստացել են «Հեզբոլլահի» համաձայնության հաստատումը ԱՄՆ-ի առաջարկի հետ, որը նախատեսում է հարձակումների փոխադարձ դադարեցում», — ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը տարածել է Լիբանանի նախագահի մամուլի գրասենյակը։
Առաջարկվող մեխանիզմի համաձայն՝ Իսրայելը պարտավոր է դադարեցնել Բեյրութի հարավային արվարձանների վրա հարձակումները, իսկ «Հեզբոլլահը» պարտավոր է զերծ մնալ Իսրայելի դեմ հարձակումներից։ Հրադադարը, ինչպես սպասվում է, կտարածվի ամբողջ Լիբանանի վրա։

















