ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնարավոր է համարել, որ Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությունը կարող է լրացուցիչ գործառույթներ ստանալ: Այս մասին նա հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։
Նրա խոսքով, չնայած կողմերի պայմանավորվածությանը` խաղաղ համաձայնագրի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանին կողմնակի ուժեր չտեղակայելու մասին, Երեւանը դիտարկում է ԵՄ առաքելության հետագա աջակցության հնարավորությունը:
2023 թ. նոյեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Երևանում նշել են, որ փաստաթուղթն ապահովում է իրավական որոշակիություն երկրի տարածքում առաքելության իրավունքների և պարտականությունների հարցում։

















