Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կրառմամբ։















