ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեորգի Քոչարյանին Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Հրամանագիրը ստորագրվել է վարչապետի առաջարկության հիման վրա՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի։
Հրամանագրով Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Դեսպանի նստավայրը սահմանվել է Երևանը։

















