ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի բովանդակությանը՝ ընդդիմությանը ծանոթացնելու հարցին, Փաշինյանն ասաց.
«Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ թղթերին: Ծանոթացել եք, հետո սոցիալական ցանցերում իրականությանը չհամապատասխանող գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպաակներով շահարկել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել:
Դուք գնաք, տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուս ու փուս նստե՞նք, որն է տրամաբանությունը: Ես ձեզ տվել եմ այդ հնարավորությունը, որ դուք որպես ԱԺ պատգամավորներ, ծանոթ լինեք գործընթացին: Ավելին ասեմ՝ երևի ՔՊ խմբակցության պատգամավորները ծանոթ չեն»,- ասաց Փաշինյանը: