ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա։
«Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը ծագել է Ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնացման հետևանքով և կրում է առավելապես տեխնիկական բնույթ»,- ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։
Նախագծով առաջարկվում է oրենքում կատարել համապատասխան լրացում, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։