Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (բուք) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի (բուք է), Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Հրազդանի, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

















