Փրկարար ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։
Ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։
