2024թ-ի հունվար-հունիսին Հայաստանում 1314-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2023թ․-ի առաջին 6 ամիսներին. Tribune.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։
Հայաստանում 2024թ․-ի 6 ամիսներին ծնվել է 15 671 երեխա։ 2023-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը 16 985 է եղել։
2024-ի հունվար-հունիս ամսիներին Հայաստանում մահացել է 13 211 մարդ, ինչը 2 731-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Չնայած հաշվետու ժամանակշրջանում բնակչության թիվը 2 460-ով ավելացել է, սակայն նախորդ տարվա համեմատ բնական հավելաճը նվազել է 2045-ով։ 2023-ի վեց ամսիներին ՀՀ-ում բնակչության թիվն ավելացել էր 4 505-ով։