Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։
Trend-ի փոխանցմամբ՝ Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին և ընդգծել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։