Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ամբողջ անձնակազմը տոներին ընդառաջ կստանա պարգևավճար, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ինչպես նախորդ երեք տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարարի հրամանով՝ տոներին ընդառաջ, ՀՀ Զինված ուժերի բոլոր զինծառայողներն իրենց կստանան պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով», – նշել է Թորոսյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։















