• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

ՀՀԿ 18-րդ համագումարի բանաձև․ քաղաքական գնահատականներ և իշխանափոխության օրակարգ

— Հեղինակ ` —
06/04/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
ՀՀԿ 18-րդ համագումարի բանաձև․ քաղաքական գնահատականներ և իշխանափոխության օրակարգ
0
SHARES
39
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի բանաձևը․

«Մե´նք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի պատվիրակներս՝

1.Վերահաստատում ենք ՀՀԿ հիմնադրման 35-ամյակի առիթով ՀՀԿ խորհրդի կողմից ընդունված ուղերձում ամրագրված նպատակները, գերակայությունները, գնահատականներն ու ուղենիշները:

2.Արժանին մատուցելով և երախտագիտությամբ խոնարհվելով Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի առջև՝ ընդգծում ենք, որ նրանց զոհաբերությունը մեզ պարտավորեցնում է շարունակել պետականության, ազգային անվտանգության ու արժանապատվության պաշտպանության սրբազան գործը։

3.Համոզվածությամբ հայտարարում ենք, որ 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմը  պատահականություն չէր, այլ ՀՀ գործող կառավարիչների՝ հակապետական և արկածախնդիր կառավարման, արտաքին վտանգների և սպառնալիքների թերագնահատման, «խաղաղություն ամեն գնով» կեղծ օրակարգի առաջմղման, բանակցային դիրքերի հետևողական թուլացման ու պետական բարձր մակարդակով անպատասխանատու քաղաքականություն վարելու անխուսափելի հետևանք:

4.Փաստում ենք, որ ՀՀ իշխանությունը բռնազավթածների «խաղաղության դարաշրջանի» քաղաքական դոկտրինը ոչ միայն չապահովեց անվտանգություն և կայունություն, այլև հանգեցրեց Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային, արցախահայության՝ իր բնօրրանից էթնիկ զտմանը և բռնագաղթին:

5.Մերժում ենք ՀՀ կառավարիչների և նրանց արտաքին պատվիրատուների այն կեղծ թեզը, թե Արցախի հարցը փակված է, և պահանջում ենք ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրել արցախահայության արժանապատիվ և միջազգային երաշխիքներով անվտանգ վերադարձի իրավունքը, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորածների խնդրով հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝ գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների շուտափույթ ազատ արձակման ու Հայրենիք վերադարձի հարցերը՝ որպես համազգային և միջազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչ:

6.Ամրագրում ենք, որ ՀՀ գործող կառավարիչների քաղաքականությունն ուղեկցվել է Սահմանադրության, իրավական և բարոյական նորմերի կոպտագույն խախտումներով, պետական շահի ստորադասմամբ և ազգային արժեքների հետևողական նահանջով:

7.Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում և քաղաքական համախմբում՝ ընդդեմ ազգադավ, պետականաքանդ կառավարիչների, և այդ բացթողումը ենթակա է ազնիվ գնահատման ու հետևությունների:

8.Համոզված ենք, որ սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելով՝ ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման:

9.Հռչակում ենք, որ մեր քաղաքական նպատակը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու  արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունը:

10.Ընդգծում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության ուղղակիորեն չմասնակցելու որոշումը հիմնավորված է և բխում է ոչ թե նեղ կուսակցական հաշվարկից, այլ հասարակության պառակտումը կասեցնելու, առողջ քաղաքական ուժերի համախմբման և հաղթանակին նպաստելու համազգային շահերից: Եվ այդ տրամաբանությամբ ընտրություններին մասնակցությունից զերծ մնալը պայքարից խուսափում չէ:Հանրապետականը շարունակելու է մնալ համազգային նպատակների համար պայքարի առաջամարտիկներից մեկը:

11.Հայտարարում ենք, որ ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն քվեարկության օրով, այլև մինչ այդ ձևավորված միջավայրով: Եվ այսպես շարունակվելու դեպքում գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս հայտարարելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը՝ դառնալով ընտրությունները կեղծվող համարելու հիմք:

12.Վերահաստատում ենք, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական ճանապարհը մեր կուսակցության համար շարունակում է մնալ իշխանափոխության հասնելու գործընթացների օրակարգում:

13.Ներկայացնում ենք մեր թիմի առաջարկությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ազգային, առողջ, իրական ընդդիմադիր ուժերին՝ իշխանափոխության գործընթացը առավել արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով:

14.Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է արմատապես վերանայվի և վերակառուցվի՝ ինքնիշխանության, փոխշահավետության, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հստակ տարբերակման և բացառապես պետական շահի գիտակցման հենքով։

15.Մեր պարտքն ու պարտականությունն ենք համարում քաղբանտարկյալների, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաև էթնիկ զտման ենթարկված և բռնի տեղահանված արցախահայության ու հետապնդման ենթարկվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների պաշտպանությունը և հետևողական պայքարն անհայտ կորածների խնդրի առաջմղման և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համար:

16.Իշխանափոխությունից հետո մեր առաջնահերթություններից են լինելու՝

  • երկրի ներսում համերաշխության և պետական պատասխանատվության մթնոլորտի վերականգնումը,
  • հակապետական, երկրի համար ծանր հետևանքներ առաջացրած աններելի քայլերի իրավաքաղաքական գնահատականը և այդ քայլերի համար ողջ խստությամբ օրենքի կիրառումը:
  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության վերականգնումն ու արդիականացումը,
  • բանակցային և դիվանագիտական երբեմնի ամուր դիրքերի վերականգնումն ու հետագա ամրապնդումը՝ ազգային, պետական շահերից ելնելով,
  • արժանապատիվ և երաշխավորված խաղաղության հասնելը,
  • արցախահայության արժանապատիվ և անվտանգ հավաքական վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և անհայտ կորածների հարցերի հետևողական առաջմղումը,
  • իրական երաշխիքների ներքո ժողովրդավարական ազատությունների, քաղաքական մրցակցության և խոսքի ազատության վերականգնումը,
  • Հայաստանի դիրքավորումը՝ որպես ինքնիշխան, անվտանգ, բարեկեցիկ, արժանապատիվ և ազգային շահը պաշտպանող պետության։

ԶԱՏՎԵԼ ԽԱՎԱՐԻՑ, ԸՆՏՐԵԼ ԼՈՒՅՍԸ»:

ՀՀԿ 18-րդ համագումար

04.04.2026, ք. Երևան

Tags: ՀՀԿ

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.