Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը The Washington post-ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է՝ հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։
Կողմերը կստորագրե՞ն ամիսներ առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, թե՞ խոսքը միայն բանավոր հայտարարության մասին է՝ Washington post-ը չի հստակեցնում։
Նշվում է, որ Թրամփը ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30-ին, կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, 50 րոպե անց` Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։