Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ կարևոր են, մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասը. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։
«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններն ու կարողությունները այս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», -ընդգծել է նա։
Բաղաին նար անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցերին ՀՀ և Ադրբեջան՝ ընդգծելով, որ դրանք նախապես ծրագրված են եղել ։
«Մենք կարծում ենք, որ անվտանգությունն այս տարածաշրջանում պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ երկրների միջամտության», – հավելել է նա։