Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել լարվածությունը Լիբանանում և Իսրայելի ռմբակոծությունները: Պոնտիֆիկոսը դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով աղոթել նրանց համար, ովքեր տառապում են աշխարհի բոլոր հակամարտություններում, ներառյալ Մերձավոր Արևելքը, Ուկրաինան, Մյանմարը և Սուդանը: Այս մասին գրում է euronews.com-ը:
«Հուսով եմ, որ միջազգային հանրությունը բոլոր ջանքերը կգործադրի այս սարսափելի էսկալացիան կանգնեցնելու համար։ Սա անընդունելի է: Ես իմ կարեկցանքն եմ հայտնում լիբանանցի ժողովրդին, որն արդեն չափազանց շատ է տուժել ոչ վաղ անցյալում», – ասել է նա։
Նշենք, որ Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով միայն այս շաբաթ Լիբանանում 600-ից ավելի մարդ է զոհվել: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները, սակայն զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ: