Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
«Տեղեկացա, որ փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ում նկատմամբ բռնություն էր գործադրվել պարեկային ծառայողների կողմից, դատարանի որոշմամբ՝ չի կալանավորվել: Դատարանը (Ն. Բաղդասարյան) մերժել է քննչականի միջնորդությունը:
Շատ ուրախ եմ Արամ Երիցյանի գրանցած այս նախնական հաղթանակի համար: Հույս եմ հայտնում, որ իրավասու մարմինները չեն մերժի իրենց առաքելությունն ու իրական մեղավորները կենթարկվեն անհրաժեշտ պատասխանատվության»։