• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Մշակույթ

«Հոբելյանական 15-րդ համերգաշրջանը կսկսենք հայաստանյան պրեմիերայով». Սերգեյ Սմբատյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
18/10/2024
/ Մշակույթ, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Հոբելյանական 15-րդ համերգաշրջանը կսկսենք հայաստանյան պրեմիերայով». Սերգեյ Սմբատյան
0
SHARES
22
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Մինչ կխոսենք մեկնարկող նոր համերգաշրջանից, կարո՞ղ եք կարճ ամփոփել անցյալ համերգաշրջանը, ինչպիսի՞ զարգացումներ են եղել Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախմբում:

-Նախորդ համերգաշրջանը աննախադեպ հաջողություններով է նշանավորվել մեր նվագախմբի համար: Մենք էական փոփոխություններ իրականացրեցինք մեր ադմինիստրատիվ կազմում, որը 2019 թ.-ի ավարտից առաջնորդում է Արմեն Թավադյանը՝ Գլխավոր Գործադիր տնօրենի պաշտոնում. նա եզակի մասնագետ է կառավարման ոլորտում, ունի միջազգային լավագույն կրթություն և բազմաշերտ աշխատանքային փորձ և ես ուրախ եմ, որ նա շատ արագ կարողացել է մտնել իր համար նոր ոլորտ և արդեն իսկ չափազանց լավ արդյունքներ ենք գրանցում։ Որպեսզի գեղարվեստական կոլեկտիվը կարողանա հանգիստ զբաղվել ստեղծագործական գործունեությամբ՝ նրա մեջքին պետք է կանգնած լինի հուսալի մենեջմենթ, որը ես ուրախությամբ կարող եմ արձանագրել, մենք այժմ ունենք։

Նախորդ տարվա ընթացքում, ի շնորհիվ մեր թիմի, մենք էականորեն բարելավեցինք մեր ֆինանսական վիճակը, ինչը մեզ թույլ տվեց կայունացնել և ընդլայնել մեր գործունեությունը, կազմակերպել բարձրակարգ համերգաշրջան՝ միջազգային համերգներով և Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող աստղերի մասնակցությամբ։

Ավելին, այս տարի նախարարությունը մեր նվագախմբի ներկայացրած ռազմավարական զարգացման պլանը ճանաչել է որպես օրինակելի և պարտադրել իր կողմից ֆինանսավորվող մյուս մշակութային կազմակերպություններին նմանատիպ ձևաչափով մշակել և ներկայացնել իրենց պլանները, եթե ուզում են շարունակել ֆինանսավորում ստանալ նախարարությունից:

Այս հաջողությունների հիմքում են մեր աջակիցները և, իհարկե, սիրելի հանդիսատեսը։

Նվագախմբի գործունեության ֆինանսավորման համար՝ ի՞նչ մեթոդներ եք կիրառում:

-Ֆինանսավորման հիմնարար բաղադրիչներից մեկը ֆոնդհայթայթումն է, աշխարհի լավագույն նվագախմբերն անգամ իրենց գործունեությունը պահպանում են նվիրաբերությունների շնորհիվ, քանի որ տոմսերից վաճառքը երբեք բավարար չէ։ Գրագետ ֆոնդհայթայթման համակարգը շատ կարևոր է, և մեզ մոտ էական առաջընթաց կա այս մասով, ի շնորհիվ մեր նոր Գործադիր տնօրենի, ում ջանքերի շնորհիվ մենք ձևավորել ենք Նվագախմբի պատվավոր խորհուրդ, որտեղ ընդգրկվել են առաջատար IT ընկերությունների ղեկավարները, ինչպես ServiceTitan-ի, PicsArt, SADA, Agenus, Team Solutions ընկերությունների հիմնադիրները: Այս խորհուրդը մեծ աջակցություն է ցուցաբերում թե՛ ֆինանսական, թե՛ ռազմավարական մակարդակով:

Նվագախումբը եզակի մշակութային կազմակերպություններից էր, որն այս տարի հրապարակեց միջազգային Ernst & Young ընկերության կողմից աուդիտի արդյունքները, սա ընդունված է առևտրային մեծ ընկերությունների համար, բայց ոչ մշակութային կազմակերպությունների համար, ի՞նչու է դա ձեզ համար նույնպես կարևոր։

-Այո, դա Արմեն Թավադյանի առաջարկն էր, և ես, որպես հոգաբարձուների խորհրդի ղեկավար միայն ուրախ էի, որ մենք արդեն պատրաստ ենք միջազգային հռչակավոր աուդիտորական ընկերության կողմից աուդիտ անցնելու թե ֆինանսական, թե իրավական և, թե կազմակերպչական առումներով։ Մենք այս տարի անցանք Ernst & Young-ի կողմից աուդիտ, և այս ավանդույթը որոշել ենք պահպանել ապագայում ևս։ Սա մեզ տալիս է մեծ վստահություն և ցույց տալիս, որ մեր կառավարումը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Սա նաև մեծացնում է մեր վստահելիությունը և համբավը միջազգային գործընկերների և մեր նվիրատուների համար։  

Խոսենք համերգաշրջանների հաջողությունների մասին: Ստեղծագործական ի՞նչ հաջողություններ եք ունեցել և ի՞նչ է սպասվում այս համերգաշրջանում, կովիդային այս սահմանափակումները ինչպե՞ս կազդեն նվագախմբի գործունեության վրա։

-Նախորդ համերգաշրջանի ընթացքում մենք ունեցել ենք բացառիկ համերգներ, սակայն կառանձնացնեմ WCIT ի ընթացքում արհեստական բանականության միջոցով մեր համերգը Հանրապետության Հրապարակում, որն առաջին անգամ էր կատարվում և մեր նվագախումբը բարձրացրեց նորարարության նոր նշաձող։ Մենք բազմաթիվ համերգներ ենք ունեցել նաև աշխարհի տարբեր առաջատար համերգասրահներում, այդ թվում Լոնդոնում, Վիենայում, Զալցբուրգում, Բեռլինում և Իսրայելում մինչև համաճարակը փոխեց մեր կյանքը։ Այս նոր իրավիճակում մենք սկզբից առցանց համերգներ էինք տալիս, այնուհետև առանց հանդիսատեսի, իսկ հիմա արդեն բարեբախտաբար թույլատրվում է որոշակի սահմանափակումներով, բայց ունենալ հանդիսատեսի ներկայություն, ինչը շատ ուրախալի է, քանի որ առանց հանդիսատեսի էներգիան լրիվ այլ է համերգասրահում:

Մենք մեր հոբելյանական 15-րդ համերգաշրջանը կսկսենք հայաստանյան պրեմիերայով: Վաղը՝ համերգաշրջանի բացման օրը, կհնչի Տիգրան Մանսուրյանի ՝«7 աղոթք Հավատով խոստովանիմ աղոթաշարը», որը գրվել է ըստ Ներսես Շնորհալու՝ բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ Անտոնին Դվորժակի թիվ 9 սիմֆոնիան։


Այս դժվար պայմաններում շատ կարևոր է, որ կարողանանք բոլոր նորմերը, կանոնները պահպանելով՝ նաև ճիշտ կազմակերպենք ամեն ինչ, քանի որ մեր ունկնդիրը, նվագախումբը, մենք բոլորս, մշակույթի և երաժշտության կարիք ունենք
:

Ունենալու ենք 50 համերգ, երեք միջազգային փառատոն, երկու հատուկ նախագիծ և այլ անակնկալներ: Նվագախումբը պատրաստվում է նաև հաջորդ տարվան՝ նվագախմբի 15-ամյակին նվիրված գալա համերգին:

Հեղինակ՝ Էմմա Սարգսյան

Tags: Tribune.amսերգեյ սմբատյան

Recent Posts

  • Խախտումների պատճառով կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի աշխատանքը
  • Մեկի ազգանունը որ «Փաշայով» սկսվի, սենց կլինի, թուրքի արմատը մեջն է
  • Հայերը էլ չեն լինելու, քոչվոր են դառնալու. ՀԱՐՑՈՒՄ
  • Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում
  • «ՓՄՁ Ասոցիացիա»-ի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված բիզնեսների

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.