«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը ազատվել է աշխատանքից: Հովսեփ Աղազարյանն արդեն մեկ տարի է՝ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական:
Հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գեւորգ Պապոյանը Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը։