Փետրվարի 5-ին` ժամը 20։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-hարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հյուսիս-hարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ե․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ իսկ Գ․ Գ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։