• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
19/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
15/10/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց արտագնա խաղում կրած պարտությունից հետո նշել էինք. «Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները»: Այն, որ Պետրակովը ձախողված մարզիչ էր, անկասկած է: Այն, որ նա այդպես էլ լեզու չգտավ մեր հավաքականի տղաների հետ, նույնպես ակնհայտ է: Այն, որ նա խռովկան էր, ամեն անգամ մեղավորներ էր փնտրում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն, որ նա այդպես էլ չհասկացավ ու չընկալեց մենթալիտետային տարբերությունները, նույնպես չի քննարկվում:

Ու, ընդհանրապես, նրան նշանակելն ի սկզբանե անհեթեթ որոշում էր: Բայց մենք խորապես վստահ էինք, որ անիմաստ է կոնկրետ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից երկու խաղ առաջ հեռացնել գլխավոր մարզչին, դա կարելի էր ու պետք էր անել նոյեմբերի կեսերին, իսկ մինչև գարուն գտնել նորմալ մարզիչ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ «տնային» խաղից հետո նրան հեռացնել պաշտոնից: Ինչո՞ւ: ՀՖՖ-ն, իհարկե, իր «պաշտոնական մեկնաբանություններն» ունի, սակայն այնպիսի տպավորություն է, որ ֆեդերացիան փորձ է արել դժգոհության սլաքներն իր վրայից հնարավորինս հեռացնել և ամբողջ մեղքը բարդել Պետրակովի վրա:

Առավել ևս, վստահ ենք, որ նրանք տեղյակ էին այն խոր դժգոհությունների մասին, որ կուտակվել են ոչ միայն ընհանրապես ֆուտբոլասերների շրջանում, այլև Առաջին հայկական ճակատում (FAF): Բայց, ինչպես երևում է, պատասխան տալուց խուսափել չհաջողվեց:Նույն FAF-ը կիրակնօրյա խաղից հետո ակցիա իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ապա հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (պահանջին միացան նաև այլ ֆան ակումբներ): Նշվում էր, որ Մելիքբեկյանը սպառել է իրեն: Անկեղծ ասած, ինչ-որ մեկն ինչ-որ բան արած պիտի լիներ երբևէ, որ սպառած լիներ:

Ֆեդերացիայի այս ղեկավարությունը պարզապես ձախողվել էր ի սկզբանե: Երբ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը նոր էր ստանձնել ՀՖՖ ղեկավարությունը, խոսում էր ինչ-որ ծրագրերի մասին, որոնց արդյունքները զգացվելու են մի քանի տարում, PR-վում էր պուճուրիկ մարզադաշտեր կառուցելու թեմայով և այլն, և այլն: Ի՞նչ ունենք այսօր` 5 տարի անց: Ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունք: Եվ հարցը միայն ազգային հավաքականը չէ, չնայած այստեղ էլ, իհարկե, խորքային խնդիրներ կան՝ սկսյալ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված թեմայից, վերջացրած նրանով, որ մարզիչը կարող է իրեն թույլ տալ «խռովել» ու հավաքական չհրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների: Խնդիրը նույնիսկ ներքին առաջնությունում տիրող մթնոլորտը չէ, երբ ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է տարբեր ակումբների հետ:

Տեսեք, մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների վիճակը պարզապես ողբերգական է: Ընդ որում, վերջինս ներառում է այն պատանիներին, որոնք ֆեդերացիայի այս ղեկավարության «ծրագրերի» ծիրում են: Հիմա՝ թվերի լեզվով: Ընդ որում, չծանրաբեռնելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածի ցուցանիշներ ենք ներկայացնում: Մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում կրել է 4 պարտություն, խաղացել է 2 ոչ-ոքի, բաց է թողել 15 գնդակ, խփել… միայն մեկը: Մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում պարտվել է…

6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և… 7 պարտություն:

Ընդ որում, հարցը միայն այս ցուցանիշները չեն: Շատ ավելի կարևոր է, թե ինչ խաղ են ցուցադրում հավաքականները, ինչ մթնոլորտ է տիրում, բարոյահոգեբանական ինչ տրամադրվածությամբ են մտնում ֆոտբոլիստները խաղադաշտ և խաղում, ինչ վիճակ է մանկապատանեկան ֆուտբոլում, ու ամենակարևորը՝ ինչ է արվում այս վիճակը շտկելու համար: Իսկ գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք: Ի՞նչ կա որ, գլխացավանքից կազատվենք, ֆուտբոլի մարզադաշտերում բրինձ կցանենք ու անիմաստ ֆեդերացիա էլ չենք պահի: Ու, ընդհանրապես, կարելի է բոլոր ֆեդերացիաները փակել, թողնել միայն մեկը՝ հեծանվային սպորտի ֆեդերացիան: Վերջինիս նախագահն էլ, պարզ է, չէ՞, ով պիտի լինի… Իսկ եթե լուրջ, ապա վիճակն իսկապես ցավալի է, ու միայն Պետրակովին հեռացնելով՝ խնդիրները չեն լուծվի…

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություններ ստացանք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շուտով հրաժարական է ներկայացնելու: Սակայն լրատվամիջոցներին ՀՖՖ-ից հայտնել էին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Դե ինչ, ծանոթ ձեռագիր է: Սպասենք FAF-ի ու մյուս ֆան ակումբների արձագանքին»։

Tags: Tribune.amՖուտբոլՀՖՖ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի
Քաղաքականություն

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

19/05/2025
«Խաղաղության պայմանագիր չի լինելու, ինչ-որ թուղթ է լինելու Փաշինյանի մասին». Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն

«Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով». Քոչարյան

19/05/2025
«Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին». Թովմասյանը՝ Հակոբյանին
Քաղաքականություն

«Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին». Թովմասյանը՝ Հակոբյանին

19/05/2025
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ. ՈւՂԻՂ

«2018 թ․ ապրիլին զանգել եմ 3-րդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, ասաց, որ խնդիր չկա». Քոչարյան
Քաղաքականություն

«2018 թ․ ապրիլին զանգել եմ 3-րդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, ասաց, որ խնդիր չկա». Քոչարյան

19/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

19/05/2025
«Խաղաղության պայմանագիր չի լինելու, ինչ-որ թուղթ է լինելու Փաշինյանի մասին». Ռոբերտ Քոչարյան

«Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով». Քոչարյան

19/05/2025
«Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին». Թովմասյանը՝ Հակոբյանին

«Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին». Թովմասյանը՝ Հակոբյանին

19/05/2025
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ. ՈւՂԻՂ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ. ՈւՂԻՂ

19/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In