• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
19/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Ի՞նչ է սոցիալական ծախսը, ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ իրազեկումը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/01/2025
/ Հասարակություն, Քաղաքականություն, Լրահոս
0
Ի՞նչ է սոցիալական ծախսը, ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ իրազեկումը

Եթե արդեն պարզել եք, որ 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա իմացեք, որ կարող եք օգտվել մինչև 100 հազար դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, հայտնում են ՊԵԿ-ից։

Շարունակելով հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների շարքը՝ ՊԵԿ-ը մանրամասնում է, թե ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցումից։

Հարց 1․ Ո՞վքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։

– Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք հայտարարագիր, ապա Դուք եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից կարող եք օգտվել ինչպես Ձեր համար, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Ընտանիքի անդամներն են՝ հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):

Հարց 2․ Ո՞ր դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից։

– Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից միայն այն դեպքերում, երբ 2024 թվականի ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող՝ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունում կատարել եք ուսման վճար։

Հարց 3․ Ո՞ր հաստատություններում սովորողների համար է գործում սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունը։

– Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Հիշեք, որ ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։

Հարց 4․ Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որևէ բժշկական ծառայությունից։

– Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։

Հարց 5․ Որքա՞ն է կազմում փոխհատուցումը։

– Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Հիշեք, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Կարևոր է իմանալ նաև, որ երկու ուղղություններով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել միաժամանակ, սակայն դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։

Հարց 6․ Ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից։

– Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։

Հարց 7․ Արդյո՞ք պետք է ներկայացնել դիմում փոխհատուցումը ստանալու համար։

– Երբ արդեն ներկայացրել եք հայտարարագիր, և Ձեր հանրային ծառայությունների համարանիշով, որպես սոցիալական ծախս կատարող, դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, ապա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար նախատեսված՝ https://self-portal.taxservice.am/ համակարգում հայտարարագրի «Սոցիալական ծախսեր» բաժնում ինքնաշխատ կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս եք կատարել և որքան է փոխհատուցման չափը։ Իսկ փոխհատուցումն ստանալու համար պարզապես, պետք է հենց նույն համակարգի միջոցով ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։ Դիմումը հասանելի է համակարգի «Հայտարարագրերի ձևեր» բաժնում։ Ֆիզիկական անձի կողմից դիմումում լրացվում է բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։

Հարց 8․ Հաշվարկային փաստաթուղթը պետք է վերցնել առձե՞ռն, թե այն հայտարարագրում կարտացոլվի ինքնաշխատ։

– Հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ արտացոլվում է հայտարարագրման համակարգի՝ «Սոցիալական ծախսեր» բաժնում։ Այստեղ ֆիզիկական անձին հասանելի է փաստաթղթի տեղեկատվությունը, ինչպես նաև փաստաթղթի PDF տարբերակը։ Սոցիալական ծախսի փոխհատուցման գումարի մասին տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է նաև հայտարարագրի համապատասխան բաժնում։

Հարց 9․ Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե Ձեր զավակը օտարերկրյա քաղաքացի է։

– Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր զավակը՝ ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։

Հարց 10․ Նույն ուսանողի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայտարարագիր ներկայացնող ծնողները։

– Այո, նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ուսանողի և՛ մայրը, և՛ հայրը։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։

Հարց 11․ Եթե 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար երկու տարբեր հաստատությունում, արդյո՞ք երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։

– Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։

Հարց 12․ Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2024 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ։

– Եթե 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթուղթը։ Ծառայություն մատուցողը պարտավոր է տրամադրել փաստաթուղթ, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2024 թվականի ընթացքում։

Հարց 13․ Եթե քաղաքացին 2023 թվականի համար ներկայացրել է հայտարարագիր և կատարել է սոցիալական ծախս, բայց չի օգտվել փոխհատուցումից, արդյո՞ք կարող է 2025-ին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը։

– Այո, եթե ֆիզիկական անձը 2023 թվականի համար ունեցել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա 2023 թվականի համար համապատասխան ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնի ճշտված հայտարարագիր, անա կարող է ստանալ փոխհատուցում։

Հարց 14․ Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, կարո՞ղ է օգտվել առողջապահության գծով փոխհատուցումից։

– Եթե Դուք սոցիալական փաթեթի շահառու եք, ապա անձամբ չեք կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը՝ կարող եք փոխհատուցից օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։

Հարց 15․ Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում։

– Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն:

Հարց 16․ Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, հայտարարտուն կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից։

– Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել այդ ծախսը կատարած հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, եթե առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսը կատարել է այլ անձ (այդ թվում՝ գործատուն), ապա հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը չի կարող օգտվել դրա գծով սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։

Հարց 17․ Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր։

– Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել միայն այն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի անձինք, որոնք համարվում են հայտարարատու (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833)։

Tags: սոցիալական ծախսTribune.amՊԵԿ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից
Իրավունք

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ
Հասարակություն

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In