• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
20/07/2026
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան
0
SHARES
44
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության և ընդդիմության հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ասիմետրիկ մոդելով, որտեղ իրական քաղաքական մրցակցությունը հաճախ բացակայել է։ Իշխանությունները, որպես կանոն, լուրջ խոչընդոտների չեն հանդիպել սեփական օրակարգն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդդիմադիր ուժերին օգտագործել են որպես գործիք՝ դրանք հանրությանը ներկայացնելու կամ դրանց լեգիտիմության տպավորություն ստեղծելու համար, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«2018 թվականի իշխանափոխությունը, թերևս, կարելի էր դիտարկել որպես որոշակի շրջադարձային փուլ, սակայն փաստ է, որ երևույթի էությունը մեծ հաշվով չի փոխվել։ Նույնիսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունն ընկալում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական ու անհրաժեշտ բաղադրիչ, այլ , ավելի շուտ, սեփական դիրքերին սպառնացող գործոն։

Ամեն դեպքում, եթե փորձենք ամփոփել հետընտրական այս կարճ ժամանակահատվածում ընդդիմությանը վստահած հանրության հիմնական սպասելիքները, ապա կարելի է ձևակերպել, որ հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն ու քաղաքական զիջումներ պարտադրելն է։ Ի վերջո, նախընտրական շրջանում ընդդիմության կողմից մի շարք հարցերի շուրջ բարձրացված մտահոգությունները ընդամենը շաբաթներ անց՝ նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումից հետո, պետք է հայտնվեն իշխանության օրակարգում։

Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, դեռ չստացած պատգամավորական մանդատները, արդեն իսկ մեկնարկել է ժողովրդի հետ հետընտրական հանդիպումների շարքը։ Ավելին, այն համայնքներում, որտեղ դաշինքը ապահովել է համոզիչ հաղթանակ, մեկնարկել է բազմազավակության խթանման ծրագիր՝ ընտանիքում 5-րդ երեխայի ծնվելու պարագայում բնակարան նվիրելու նախաձեռնությամբ։

Եթե անգամ մի կողմ դնենք սոցիալական ծրագրի մասշտաբը, պետք է խոստովանել, որ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել նմանատիպ նախադեպ, երբ քաղաքական ուժը, դեռևս չստանձնելով խորհրդարանական լիազորությունները, անցնում է անմիջական գործողությունների։ Սա քաղաքականության մեջ սահմանում է պատասխանատվության նոր չափանիշ՝ «խոսքից գործի» անցնելու սկզբունքը։

Իսկ ի՞նչպես է իշխանությունը պատասխանում այս քաղաքական մարտահրավերին։ Առայժմ տպավորություն է ստեղծվում, որ նրա առաջնահերթությունների շարքում առավել կարևոր տեղ է զբաղեցնում պարգևավճարների թեման։ Օրեր առաջ կառավարությունը պետական համակարգի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով հատկացրեց ևս 5 միլիարդ դրամ…

Միաժամանակ ակնհայտ է, որ ժողովուրդը կոնկրետ ակնկալիքներ ունի ոչ միայն ընդդիմությունից, այլև, առաջին հերթին, իշխանությունից։ Եվ դա բնական է, քանի որ պետական կառավարման ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը։

Հիմնական հարցը, սակայն, հետևյալն է. ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը»,-գրել է վերլուծաբանը։

Recent Posts

  • Խոշոր հրդեհ Գյումրիում․ հրդեհաշիջման աշխատանքները տևել են շուրջ երեք ժամ
  • Արևմուտքում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի հետ պատերազմի մասին
  • Թրամփը սպառնացել է Իրանին վրեժ լուծել յուրաքանչյուր սպանված ամերիկացի զինվորի համար
  • Կարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքները
  • «Վատ» կամ «սարսափելի» վարչապետ կլինի. բրիտանացիների մեկ երրորդը՝ Բըրնհեմի մասին

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.