Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Ալիևը սոցիալական ցանցերի էջերում, որտեղ նշվում է․
«Նախագահ Էմանուել Մակրոնն այսօր զանգահարել է ինձ։ Մեր հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին գրել է․
«Խոսեցի Իլհամ Ալիևի հետ և վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և դրա շարունակական առաջընթացի կարևորությանը։ Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը»։

















