Ես մեծ պատիվ եմ համարում ստանալ այնպիսի հեղինակավոր մրցանակ, ինչպիսին է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, հատկապես, որ այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդի անունը: Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է հունվարի 20-ին՝ Դավոսում, Euronews-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ:
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որոնցից երկիրը մեծապես կախված է։ Եվ սա երկու կողմի համար շահեկան իրավիճակ է։ Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղհասարակության, համատեղ ջանքերի շնորհիվ մենք կհասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլև՝ մշտական խաղաղության Կովկասում։ Սա մեր նպատակն է», — հայտարարել է Իլհամ Ալիևը։

















