Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում վերջերս կայացած հանդիպումը։
«Իսկապես, Իլհամ Ալիևը պաշտպանել է ամբողջ Կովկասի պատիվը Ռուսաստանի հետ հարաբերություններում և օրինակ ծառայեց բոլորի համար։ Պատահական չէ, որ Արևմուտքում նրանք, ովքեր նախկինում խուսափում էին Ադրբեջանից, այժմ հերթ են կանգնում այդ երկրի նախագահին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար», — գրել է Սաակաշվիլին։